Հումանիտար աղետի սահմանն անցել է, այժմ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ականատեսն ենք․ ԱՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

185250

Իրավիճակն Արցախում վաղուց արդեն անցել է հումանիտար աղետ հասկացողության սահմանն և այսօր Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ականատեսն ենք։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Եթե ձևակերպելու լինենք՝ Արցախը մի մեծ համակենտրոնացման ճամբար է, որտեղ Ադրբեջանն իրականացնում է ցեղասպանություն։ Պատահական չէ, որ օրեր առաջ ես դիմել եմ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյին՝ փորձագիտական կարծիք հայցելով։ Հիմա արդեն ունենք նախնական եզրակացություն, որ սա ցեղասպանություն է»,- նշել է երկրի ղեկավարը։

Հարությունյանը նշել է՝ շրջափակման հետեւանքով քայքայված տնտեսությունը հետագայում վերականգնելու համար տասնամյակներ են պահանջվելու։

«Այսինքն՝ մենք, իրոք, ականատեսն ենք ցեղասպանության և այդ առումով քայլեր պլանավորում ենք»,- ընդհանրացրել է նախագահը։ 

--00—ՅՄ