2020 թ-ի պատերազմից հետո հրաշքով ենք փրկել մեր պետությունն ու պետականությունը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24news

Էսկալացիան որևէ տարբերակով օգտակար լինել չի կարող, պետք է փորձենք ամենասուր հարցերը դիտարկել էսկալացիոն տրամաբանությունից դուրս, որովհետև 2020 թվականի պատերազմից հետո հրաշքով ենք փրկել մեր պետությունն ու պետականությունը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև նշեց՝ ով ասում է, թե Հայաստանը առաջիկայում պետք է շարունակի կոնֆրոտացիոն ռեժիմում ապրել, ինքը պետականությունը, պետության գոյությունը, ինքնիշխանությունը և անկախությունը դնում է կասկածի տակ․ «Ես չեմ ասում, որ կա այդպիսի մարդ, որը դա ուզում է, բայց հետևանքը լինելու է սա։ Սրա մասին է վկայում մեր պատմական փորձը»,-ասաց նա։

Փաշինյանը շեշտեց, որ 2020 թվականի պատերազմից հետո հրաշքով փրկել են Հայաստանը և ՀՀ պետականությունը․ «Մենք էլ ենք հարվածի տակ դրել այդ պետությունն ու պետականությունը, բայց ոչ այդ մտադրությունով, ուզելով չի եղել, ընդհակառակը, շատ լավ մտադրություններով կամ շատ լեգիտիմ մտավախություններով»։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ