Մայիսի 25-ին Մոսկվայում Պուտինի միջնորդությամբ կկայանա Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Ստացել ենք առաջարկ մայիսի 25-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ եռակողմ հանդիպման մասին և մենք ընդունել ենք այդ առաջարկը: Այսօր այս մասին ՀՀ կառավարության նիստի սկզբում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ռուսական կողմից առաջարկ ենք ստացել մայիսի 25-ին Մոսկվայում եռակողմ գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ, մենք ընդունել ենք այս առաջարկը», -   մասնավորապես ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

--00—ԱՊ