Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5:0 հաշվով հաղթեց թուրք մարզիկին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

28527607_0_123_1600_1023_1920x0_80_0_0_cb3b7b8b1dba404f42312c2f483ebdb7-750x375

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը երկրորդ հաղթանակն է տարել Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում, փոխանցում է Armsport.am-ը։

ԱԱ-ի 1/8 եզրափակչում Բաչկովը մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 (30-27, 30-25, 29-28, 29-28), առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Կագան Կանլիի նկատմամբ։

Հայ մարզիչը դուրս է եկել աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։

Այսօր երեկոյան ռինգ դուրս կգա նաև Գուրգեն Մադոյանը՝ իր առաջին մենամարտը անցկացնելով ընթացիկ ԱԱ-ում։ Մադոյանի մրցակիցը կլինի Տայպեի ներկայացուցիչ Լին Յուն։

--00—ՅՄ