Սոթքի հանքի շահագործման կասեցման լուրերն ամբողջությամբ սուտ են․ մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

12043369_0_105_1024_681_2072x0_60_0_0_1438ae5a7a7cec48ab413fede87b4a49.jpg

Սոթքի հանքի շահագործման կասեցման լուրերն ամբողջությամբ սուտ են, այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Մարզպետը հերքեց նաև այն տեղեկությունը, թե իբր ինքն անձամբ է հանդիպել աշխատակիցների հետ և տեղեկացրել է, որ հանքի շահագործումը դադարեցվում է` այլևս հանքը չի աշխատելու:

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությանն ուղղված մեր բազմաթիվ զանգեր մնացին անպատասխան։

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները պարբերաբար կրակն են բացում Սոթքի հանքավայրի ուղղությամբ, ինչի պատճառով հանքն այս պահին աշխատում է մասնակիորեն։

--00—ԶՀ