Սոթքի հանքի չշահագործումն արտագաղթի է բերելու, այն տարեկան 34 մլն դոլարի հարկ է վճարում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

«Սոթքի հանքը երկու մասի բաժանելը նույնն է, թե սեղանը մեջտեղից սղոցես։ Այն պիտանի չի լինի: Հանքի չշահագործումը վնասելու է նաև Արարատի ոսկու գործարանին ու Հարավկովկասյան երկաթուղուն: Երկաթուղու շրջանառության միայն 50 տոկոսը հանքն է ապահովում»,- 24News-ի հետ զրույցում անդրադառնալով Սոթքի հանքի շուրջ առաջացած խանաշփոթին՝ ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Մեր զրուցակիցը հավելում է՝ Սոթքի հանքը ՀՀ 4-րդ հարկատուն է, տարեկան մոտ 34 մլն դոլարի հարկ է վճարում: Դրա չշահագործումը, շեշտում է Պարսյանը,  արտագաղթի է բերելու:

«Ընկերությունը մոտ 5000 աշխատող ունի, տարածաշրջանի միակ խոշոր ձեռնարկությունն է, ու հասկանալի է, որ եթե այն չաշխատի տեղացիները սոցիալական լուրջ խնդիրների առաջ են կանգնելու»,- հավելում է տնտեսագետը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ