Ըստ Խաչատուր Սուքիասյանի՝ բանակը հայկական չէր. ի՞նչ իրավունք ունի օլիգարխը տալու նման գնահատական

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Ըստ Խաչատուր Սուքիասյանի՝ բանակը հայկական չէր. ի՞նչ իրավունք ունի օլիգարխը տալու նման գնահատական: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Արսեն Բաբայանը։

Բաբայանի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը, խոսելով Աստծո իշխանության մասին, փաստեց, որ ինքը միապետ է կամ էլ բռնապետ։ Ըստ նրա՝ Փաշինյանը փորձելու է ցմահ իշխել՝ ոտնահարելով Սահմանադրությունն ու օրենքները։ Բաբայանի կարծիքով, նա պետք է պատասխանատվության ենթարկվի և այն, ինչ կատարվում է երկրում, իրավական հետևանք է ունենալու։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ