Էրդողանը տվել է Սև ծովից գազի արդյունահանման և օգտագործման մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

6aa4eb4f-8960-4a8e-a5f9-67030649f9e4.jpg

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Զոնգուլդաք նահանգի Ֆիլյոս քաղաքատիպ ավանի թուրքական նավթային նավահանգստում տվել է Սև ծովի բնական գազի արդյունահանման մեկնարկը։ Նա դա համարել է պատմական քայլ Թուրքիայի էներգետիկ անկախության ճանապարհին։

Հիշեցրել է, որ նախագծի առաջին քայլն արել են այն ժամանակ, երբ 2020թ․ օգոստոսին Ֆիլյոսից 175կմ հեռավորության վրա «FATIH» հորատող նավը կատարել էր 1-ին հորատումը։ «TUNA-1» հորի առաջին հորատման նախնական տվյալները ցույց են տվել, որ ավազանում կա 320 մլրդ խմ պաշար, իսկ հետո պարզ է դարձել, որ այդ պաշարը 450 մլրդ խմ է։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Այնուհետև, Էրդողանի խոսքով, երբ աշխատանքներին է միացել «KANUNI» նավը, պարզ է դարձել, որ այդ պաշարը 540 մլրդ խմ է, իսկ «YAVUZ» նավի ներգրավումից հետո միջազգային գնահատող ընկերություններից մեկի պատրաստած եռաչափ մոդելավորմամբ Սաքարյայի գազային հանքապաշարը գնահատվել է 652 մլրդ խմ։

Թուրքիայի նախագահը նշել է, որ մեկ այլ «ÇAYCUMA-1» հորում էլ 58 մլրդ խմ պաշար է հայտնաբերվել։ Այսպիսով Սև ծովում Թուրքիայի գազային պաշարը հասել է 710 մլրդ խմ-ի։

Էրդողանն ընդգծել է, որ աշխարհում հայտանբերված գազն օգտագործելի վիճակի բերվում է 6-7 տարում, սակայն իրենք դա կատարել են 3 տարում և հայտնաբերումից 32 ամիս անց Սև ծովի գազի գործարկման արարողությունն են կատարում։

Էրդողանի խոսքով՝ 1-ին փուլում Սաքարյայի ավազանից արդյունահանելու են օրական 10 մլն խմ գազ, իսկ նոր հորերի բացման հետ միասին՝ օրական 40 մլն խմ։ Նա նշել է, որ Սև ծովի գազը կարող է ապահովել Թուրքիայի տարեկան կարիքների 30 տոկոսը։

Էրդողանը հայտարարել է, որ այս առիթով Թուրքիայի քաղաքացիներն իրենց տներում 1 տարի ամսական 25 խմ գազ անվճար են կարողանալու սպառել, իսկ մեկ ամիս առհասարակ տներից բնական գազի սպառման համար գումար չի գանձելու պետությունը։ 

--00—ԶՀ