«Պետք է հաղթահարենք հուսահատությունը». Փաշինյանը տիկնոջ հետ Չարենցավանում ներկա էր թենիսի մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

Ապրիլի 1-ին Չարենցավանում մեկնարկել էր «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը:

նկար

Այսօր մրցանակաբաշխության արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկին Աննա Հակոբյանը:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է միջոցառման տեսնյութը և կից գրառում արել.

«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարերը մարդկային կյանքն ու կամքը փառաբանելու մասին են, և ուժեղ, հզոր, բարեկեցիկ պետություն ունենալու ճանապարհին պիտի կարողանանք առողջացնել ինքներս մեզ՝ ֆիզիկապես, հոգեբանորեն և բարոյապես:

Չարենցավան քաղաքում այսօր ներկա ենք գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի երկրորդ սիրողական մրցաշարին»:

նկար

Վերջինս իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել տեղի ունեցած միջոցառումից և կից գրառում արել. ««Վարչապետի գավաթ». Սեղանի թենիս»:

նկար
նկար

--00—ԼՄ