Թուրքիայի Հաթայ նահանգում ևս մեկ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

8d3d6fe8-8129-4e0f-89b9-cda5444ca1ce.jpg

Թուրքիայում փետրվարի 6-ին և 20-ին տեղի ունեցած 2 ավերիչ երկրաշարժներից հետո շարունակվում են ավելի թույլ երկրաշարժներ ու հետցնցումներ գրանցվել: Մասնավորապես 6.4 մագնիտուդ հզորությամբ ևս 1 երկրաշարժ էր փետրվարի 20-ին գրանցվել Հաթայ նահանգում, որն արդեն ավերվել էր նախորդ երկրաշարժից, գրում է Ermenihaber.am-ը։

Այս երկու երկրաշարժերին հաջորդել են շուրջ 8 հազար հետցնվումներ: Փետրվարի 23-ի երեկոյան ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել Հաթայում, այս անգամ 5.0 մագնիտուդ հզորությամբ:

Նշենք նաև, որ երկրաշարժերից մահացած քաղաքացիների թիվը վերջին հրապարակված տվյալներով կազմում է 43.556: Ավերվել են մեծ թվով բազմաբնակարան շենքեր, գյուղական տներ ու հասարակական նշանակության շինություններ: Թուրքիայի քաղաքաշինության նախարարության հրապարակած ամենաթարմ տվյալների համաձայն՝ 164 հազար շենք-շինություններ ավերված են կամ ենթակա են շտապ քանդման:

--00—ԶՀ