Ստամբուլում կանցկացվի հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

1090530.jpg

Ստամբուլում օգոստոսի 21-ին նախագահությամբ Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ Արքեպիսկոպոս Մաշալյանի կանցկացվի հոգեհանգստյան կարգ` «Սուրմալու» առևտրի կենտրոնի վթարի զոհերի հիշատակին և  աղոթք՝ վիրավորների շուտափույթ ապաքինման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  հայտնում է  Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Պոլսո Հայոց Պատրիարքն օգոստոսի 16-ին ցավակցություն է հայտնել Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

--00—ԶՀ