Իգոր Խովաևը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

aliyev_xovayev_fevral

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։

Հիշեցնենք, որ նախքան այդ Խովաևն այցելել էր Հայաստան և հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

--00—ՅՄ