Եթե Երևանը խաղաղություն է ցանկանում, պետք է սահմանազատման շուրջ բանակցի Բաքվի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Հասարակական

Եթե Երևանը խաղաղություն է ուզում, ապա պետք է պետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններ վարի Բաքվի հետ: Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի նորանշանակ դեսպանների ընդունելության ժամանակ:  

«Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, մեզ նույնպես պետք է խաղաղության համաձայնագիր: Եթե Հայաստանը պատերազմ է ցանկանում, կստանա նույն արդյունքը, ինչ աշնանը»,- սպառնացել է Ալիևը:

Ալիևը նշել է, որ Հայաստանը «մերժում է խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը»: