Կարմիր խաչի ներկայացուցիչները հունվարին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

գ

ԿԽՄԿ-ի աշխատակիցները հունվարին կրկին այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին։

Այս մասին 24News-ին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Բաքուն հաստատում է ընդամենը 33 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց առկայությունը։ Սակայն, ըստ հայ իրավապաշտպանների, ևս 80 մարդ է գտնվում Բաքվում գերության մեջ։

--00—ԱՊ