Երևանում «Renault Clio»-ն դուրս է եկել ճանապարհից և սահել դեպի ձորը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

5

Հունվարի 29-ին՝ ժամը 20։58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սերո Խանզադյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարներն ավտոքարշակի օգնությամբ «Renault Clio» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված։

--00—ԼՄ