Սասուն Միքայելյանի որդին գոմո՞ւմ է ծառայել, եթե սպարապետից հետո բանակ չենք ունեցել. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ  28, 24News

Սասուն Միքայելյանի որդին գոմո՞ւմ է ծառայել, եթե սպարապետից հետո բանակ չենք ունեցել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Օհանյանի համոզմամբ, բանակը խորթ է այս իշխանություններին։ Գեներալի կարծիքով, թիրախավորելով բանակը՝ իշխանության ներկայացուցիչները փորձում են արդարացնել իրենց` բանակից ազատված լինելը, քանի որ գրեթե բոլորը չեն ծառայել բանակում։

Օհանյանի պնդմամբ, իսկապես, բանակում բազմաթիվ խնդիրներ են եղել, բայց այն տարիների ընթացքում զարգացել է, իսկ գործող իշխանությունը ոչ մի լուրջ բարեփոխում չի իրականացնում։

 --00—ԱՊ