Հալեպում 5-հարկանի բնակելի շենք է փլուզվել. մահացել է 13 մարդ, անհետ կորածներին դեռ որոնում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

նկար

Հալեպում բնակելի շենք է փլուզվել, ինչի հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ 1 երեխա, հայտնում է Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ գիշերը՝ ժամը 3-ին, Շեյխ Մաքսուդ թաղամասում փլուզվել է 5-հարկանի բնակելի շենք։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու բժիշկները փլվածքների տակից դուրս են բերել 13 մարդու, ողջ մնացածների որոնումները շարունակվում են։

Փլուզման պատճառը շենքի հիմքում ջրի արտահոսքն է, ինչից հիմքը քայքայվել է:

--00—ԼՄ