ԵՄ դիտորդական առաքելությունն աշխատում է բացառապես ՀՀ տարածքում և չի մտել Լաչինի միջանցք․ Կլաար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

l_x8raaat1nf_v1.thumb_.jpg

ԵՄ դիտորդական առաքելությունը, իր մանդատի համաձայն, աշխատում է բացառապես Հայաստանի տարածքում և չի մտել Լաչինի միջանցք։ Թվիթերում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը․

«Տեսանյութ է տարածվում, թե ինչպես են ԵՄ դիտորդական առաքելության անդամները հետևում Լաչինի միջանցք տանող ճանապարհին։ Այդ ժամանակ պարեկային խումբը գտնվել է հայ-ադրբեջանական սահմանից մոտ 1,2 կմ հեռավորության վրա գտնվող անցակետում։

ԵՄ դիտորդական առաքելությունը, իր մանդատի համաձայն, աշխատում է բացառապես Հայաստանի տարածքում և չի մտել Լաչինի միջանցք»,- Թվիթերում գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ մեկնաբանելով համացանցում տարածված կադրերը։

--00—ԶՀ