Կումայրիի ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերեցին փախցրած մեքենան ու փախցնողին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

․

Օգոստոսի 27-ին 32-ամյա մի օտարերկրացի ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում տվել էր հաղորդում, որ երկու ժամ առաջ իր հայ ծանոթը, օգտվելով մեքենայի բանալին մոտը լինելու հանգամանքից, Հյուսիսային մաքսատան տարածքից փախցրել է իր «Տոյոտա» մակնիշի մեքենան՝ պատճառելով մոտ ութ միլիոն դրամի վնաս:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների և Շիրակի մարզի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակ անց մեքենան և օտարերկրացու ծանոթը հայտնաբերվել են Ջաջուռ գյուղի երկաթգծի ուղեկալի մոտ: «Տոյոտան» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ վերոհիշյալ ծանոթը ներկայացվել է նախաքննական մարմին:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

--00--ԱՀ