Ապատեղեկատվություն է, թե Արցախի ՊԲ-ն 9 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

հասարակական

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` ԱՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները 9 անգամ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով դիպուկահար հրացաններ և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդում է Արցախի ՊՆ-ն:

«Ավելին՝ ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմն է պարբերաբար խախտում հրադադարի պահպանման ռեժիմը:

Չնայած առկա լարվածությանը` օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,- ասված է հաղորդագրության մեջ:

--00--ՏՏ

Տեսանյութեր