Փաշինյանը հանձնարարել է սահմանը բացել 3-րդ երկրների քաղաքացիների համար․ ո՞ր 3-րդ երկրի մասին է խոսքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

նաիրի

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրել է․

«Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին հանձնարարել է աշխատել Թուրքիայի գործընկերների հետ` սահմանի բացման ուղղությամբ։ Հայաստանի և Թուրքիայի միջև հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության` սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար։

Ուշադրություն, բանալի արտահայտությունն այստեղ՝ երրորդ երկրների քաղաքացիների համար։

Դիվանագետ Էդգար Ղազարյանը իրավացիորեն հարց է տալիս՝ ո՞ր երրորդ երկրի մասին է խոսքը՝ Սինգապուրի՞, Թայվանի՞, գուցե Նոր Զելանդիայի՞։

Ընդհանրապես, արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանի կամ Թուրքիայի քաղաքացիները չեն կարող այդ անցակետերով անցնել»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը կառավարության՝ հուլիսի 7-ի նիստի ժամանակ մինչ զեկուցվող հարցերը քննարկելն անդրադարձավ հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի նպատակով հատուկ ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որի ժամանակ կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել 3-րդ երկրնեի քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանը բացել, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականցնել օդային տրանսպորտով։

--00—ԼՄ