Բռնցքամարտի ԵԱ. Այսօր պայքարը սկսում են Բաչկովն ու Չալոյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

ԵԱ Բաչկով Չալոյան

Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում այսօր Հայաստանը 4 ներկայացուցիչ կունենա, հայտնում է armsport.am-ը։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պայքարը կսկսի 1/8 երզափակչից, որտեղ կմենամարտի Անգլիայի ներկայացուցիչ Ժոզեֆ Թայերսի հետ:

Աշխարհի փոխչեմպիոն, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը 1/8 եզրափակչում կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Յուրայ Սոլիդայի հետ:

67 կգ քաշային Գուրգեն Մադոյանն էլ մեկնարկային մենամարտում ուժերը կչափի ֆինն Կարլ Բենիամին Էրիկսոնի հետ:

Մեր երեք բռնցքամարտիկներն էլ հանդես կգան ցերեկային մրցահերթում: Մենամարտերի մեկնարկը՝ 14:00-ից է:

Երեկոյան շրջափուլում մեկ ներկայացուցիչ կունենանք: 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը 1/8 եզրափակիչում կմենամարտի կլինի սլովակ Միխալեկ Դավիդի հետ: Մենամարտերի մեկնարկը 18:00-ից է:

--00--ԱԱ