ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Մայիսի 15-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Գարիկ Ա.-ն, որը ապրիլի 21-ից ՌԴ Հյուսիսային Օսիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք:
--00--ՀԶ