Կառավարության հերթական ազգադավ և անմիտ որոշումը․ փակվում է ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

էդգար

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է, թե Կառավարության «հերթական ազգադավ և անմիտ որոշմամբ» փակվում է ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը:

«Անտեսելով ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողների, նրանց ծնողների, ապագա դիմորդների, Եղեգնաձոր համայնքի ավագանու, ՀՀ Վայոց ձորի մարզպետի, Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորների կարծիքը, անհաղորդ մնալով բազմաթիվ հանրային և մասնավոր քննարկումների ժամանակ ներկայացված հիմնավոր տեսակետներն ու առաջարկությունները և հիմնվելով ՀՊՏՀ ղեկավար կազմի մի քանի հոգու սեփական ձախողումներն ու թերացումները իբրև «հիմնավորումներ» ներկայացնող մարդկանց կարծիքի վրա՝ ՀՀ կառավարությունը 2022 թվականի ապրիլի 7-ին որոշում կայացրեց 2022-2023 թվականների ուսումնական տարում անվճար տեղեր չհատկացնել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղին՝ դրանով իսկ սկսելով մասնաճյուղը փակելու գործընթացը։

Արցախը, Սյունիքը և Վայոց ձորը թշնամուն հանձնելու մտադրություն ունեցող իշխանությունները, հավանաբար, մտածում են, որ այդ տարածաշրջանների տնտեսական, սոցիալական, կրթական և այլ հարցերով այլևս պետք է զբաղվի Ադրբեջանի կառավարությունը»։

--00—ԼՄ