Հակակարկտային կայաններից փորձել էր գողություն անել. ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

 

Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի 23-ամյա մի բնակիչ 2021 թ. դեկտեմբերին Արմավիրի մարզի Նորապատ, Սարդարապատ, Արաքս և Ամասիա գյուղերի հակակարկտային կայաններից փորձել էր գողություն անել, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ գործն ավարտին հասցնել չէր կարողացել:
Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 15–ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Արմավիրի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն։
Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են:

--00—ՄՀ