Իրանի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականի արդյունքներով գերազանցել է 4 մլրդ դոլարը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 8,  24 News

իրան

Իրանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրական շրջանառությունը 2021 թվականի արդյունքներով կազմել Է ավելի քան 4 միլիարդ դոլար: Փետրվարի 8-ին այդ մասին հայտնել Է Իսլամական Հանրապետությունում ՌԴ-ի առեւտրական ներկայացուցչության մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Դաշնային մաքսային ծառայության (ԴՄԾ) տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հրապարակվել Է Ռուսաստանի ԴՄԾ-ի վիճակագրությունը 2021 թվականին ռուս-իրանական ապրանքաշրջանառության վերաբերյալ: Ապրանքանշրջանառությունն անցալ տարվա համեմատությամբ աճել Է 81,7 տոկոսով եւ կազմել 4 035,2 միլիոն դոլար»,- ասված Է հաղորդագրության մեջ: Նաեւ նշված Է, որ Ռուսաստանի արտահանումն ավելացել Է 115,5 տոկոսով (3 067,9 միլիոն), մինչդեռ ներմուծումն ավելացել Է  21,4 տոկոսով (967,3 միլիոն):

Հունվարի 28-ին Իրանում ՌԴ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռուստամ Ժիգանշինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել Է, որ երկու պետությունների առեւտրական շրջանառությունը 2021 թվականի արդյունքներով կարող Է գերազանցել 4 մլիարդ դոլարն, ինչը ռեկորդային ցուցանիշ Է երկու երկրների պատմության մեջ: Նրա խոսքով՝ աճի հանգուցային գործոններ են դարձել Ռուսաստանի գյուղատնտեսական արտադրանքի արտահանության աճն Իանում ծայր առած երաշտի ֆոնին, Թեհրանի եւ Մոսկվայի բարեկամական հարաբերությունները, ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցային ճնշման սաստկացումն Իսլամական Հանրապետության նկատմամբ, ինչպես նաեւ Իրանի ժամանակավոր համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ, որն ուժի մեջ Է մտել 2019 թվականի հոկտեմբերի 27-ին:

 --00—ՄՀ