Այլևս չենք հանդիպի ադրբեջանցիներին, եթե նրանք չվերադարձնեն գերիներին. Ռուբեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

Այլևս չենք հանդիպի ադրբեջանցիներին, եթե նրանք չվերադարձնեն գերիներին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ռեժիսոր Ռուբեն Բաբայանը։

Նրա համոզմամբ, խնդիր կա թուլացնել ատելությունը ադրբեջանցիների հետ, որպեսզի վստահությունը վերականգնվի երկու ժողովուրդների միջև։

Բաբայանի կարծիքով, թուլություն կլինի, եթե հրաժարվենք խոսել ադրբեջանցիների հետ, ընդհակառակը՝ պետք է խոսենք ու ներկայացնենք մեր տեսակետը, ավելին, ըստ Բաբայանի, երկու երկների միջև պետք է երկխոսության կամուրջ կառուցվի, քանի որ խաղաղությունը ապագա ունի, իհարկե, ոչ միանգամից, բայց տարիներ անց մենք կհասնենք դրան։

Մանրամասները՝ տեսանյութում։