Պուտինի կողմից նշված հումանիտար հարցերը վերաբերվում էր գերիներին, մոտ ապագայում կտեսնենք արդյունքը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

«Երկրների միջև հանդիպումները կարևոր են, որովհետև այդ ժամանակ զենքերը լռում են, գործի է դրվում բանակցային լեզուն, իսկ որոշ մարդիկ հիասթափված են, որ փաստաթղթի ստորագրման վերաբերյալ իրենց դավադրապաշտական կանխագուշակումները չեն իրականացել՝ կապված միջանցքի հետ»,- այս մասին 24News -ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն՝ անդրադառնալով Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպմանը:

«Հայտարարության մեջ գրված է, որ կարևորվում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների ամբողջական իրականացումը։ Այնտեղ կա նաև գերիների հարցը, և Վլադիմիր Պուտինի նշած հումանիտար հարցերը վերաբերում էին գերիներին, մոտ ապագայում կտեսնենք արդյունքը»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով սահմանագծման և սահմանազատման գործընթացին՝ պատգամավորը նշեց.
«Ադրբեջանը խուսանավում էր սահմանազատման գործընթացից, այս հանդիպումը հնարավորություն տվեց առարկայական խոսակցություն ունենալ այդ հարցով: Բայց վտանգավոր է, երբ որոշ շրջանակներ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծումը փորձում են կապել Արցախի հարցի հետ, դրանք իրար հետ կապ չունեցող հարցեր են: Արցախի հարցը տարածքային վեճ չէ, այն ինքնորոշման հարց է, այն մարդիկ, որոնք այս հարցերը կապում են իրար, չե՞ն գիտակցում, որ Արցախի հարցը կարող է բերվել տարածքային վեճի դաշտ»: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր