Ո՞վ կարող է դիմել բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

Իրականացվել են բարեփոխումներ՝ ՀՀ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու գործընթացում։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Այսուհետ բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու համար կարող են դիմել նաև՝

• 18 տարին լրացած մանկատան սաներն, ովքեր ՀՀ մանկատանը խնամք և դաստիարակություն ստացել են առնվազն 7 տարի (բացառությամբ կենսաբանական ծնողի ընտանիք վերադարձածների),

• ՀՀ մանկատների 2021 թվականի շրջանավարտները։

Մինչ այժմ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարանի գնման իրավունք է տրվել մանկատան 210 սանի, որից 195-ն արդեն գնել է բնակարան:

--00—ԼՄ

Տեսանյութեր