Քննարկվել են պատերազմի մասնակիցների սոցիալական, առողջապահական և կրթական խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

աժ

Սույն թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանը և փորձագետ Աննա Յարմալոյանը հանդիպում են ունեցել 44-օրյա պատերազմի մասնակիցների ծնողների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմի մասնակիցների սոցիալական, առողջապահական և կրթական խնդիրները։ Դրանց կարգավորման նպատակով պատգամավորները խոստացել են առաջիկայում հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով։

--00--ԱԹ