ԿԳՄՍՆ-ն հերքում է լուրը, թե աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

աշուն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե դպրոցական աշնանային արձակուրդը երկարաձգվել է ևս երկու շաբաթով, չի համապատասխանում իրականությանը:

«Հանրությանը խնդրում ենք հետևել միայն ԿԳՄՍ նախարարության պաշտոնական լրահոսին. տեղեկատվության իսկությունն անհրաժեշտ է ստուգել ԿԳՄՍ նախարարության կայքէջում՝ escs.am և սոցիալական էջերում։

ԶԼՄ մեր գործընկերներին հորդորում ենք դրսևորել մասնագիտական պատշաճ գործելաոճ, զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և այս թեմայի վերաբերյալ հիմք ընդունել ԿԳՄՍՆ-ի համապատասխան հայտարարությունը՝ https://escs.am/am/news/10338»,-հայտնում է ԿԳՄՍՆ-ն:

--00—ԼՄ

Տեսանյութեր