Գազելի վթարից տուժածներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ը այս պահին վիրահատվում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

նկար

Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնում Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից տուժածների առողջական վիճակի մասին։

Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Կաքավաձոր գյուղի մոտ,  առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն կա 5 զոհ և տուժածներ: 13 վիրավոր հոսպիտալացվել է:

Նրանցից 10-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ներկա պահին 2-ը վիրահատվում են: Մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Տուժածներից 3-ն էլ տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որոնց վիճակը գնահատվել է բավարարից` միջին ծանրության:

--00—ԼՄ