ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24 News
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 19-ին Արդարադատության ակադեմիայում հանդիպել է ռեկտոր Սերգեյ Առաքելյանին և ծանոթացել կառույցի խնդիրներին: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Հանդիպմանը քննարկվել են դատավորների թեկնածուների ընտրությանն ու վերապատրաստմանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել նաև նախարարություն-ակադեմիա համագործակցության խորացման ուղղություններին։ Հանդիպման ավարտին նախարար Անդրեասյանն ու ռեկտոր Առաքելյանը շրջայց են կատարել Ակադեմիայում։
--00--ԱԹ