Իրաքում ձերբակալել են 2016 թվականին Բաղդադում իրականացված ահաբեկչության կազմակերպչին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24 News

Իրաք

Իրաքում ձերբակալել են 2016 թվականին Բաղդադի առեւտրի կենտրոնում իրականացված պայթյունի կազմակերպչին, որի հետեւանքով զոհվել Է 300 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BBC News-ը՝ վկայակոչելով երկրի վարչապետ Մուստաֆա ալ Քադիմիին:

Ղազվան ալ Զավային բռնվել Է «երկրի սահմաններից դուրս անցկացված հետախուզական գործողության» ընթացքում, հայտարարել Է վարչապետը: Իրաքի հետախուզության երկու աշխատակիցներ գործակալությանը հաղորդել են, որ գործողությունն անցկացվել Է իրաքյան ուժերի միջոցով՝ անունը չնշված հարեւան երկրի աջակցությամբ:

Ղազվան ալ Զավային Իրաք Է ուղարկվել երկու օր առաջ: Բաղդադի Քարադա շրջանում իրականացված ահաբեկչությունն ամենամահաբերն Է դարձել Իրաքում 2003 թվականին ԱՄՆ-ի ներխուժման ժամանակներից ի վեր: Պայթուցիչ նյութով հանդերձված բեռնատարը պայթել Է լեփ-լեցուն առեւտրի կենտրոնի հարեւանությամբ: Զոհերից շատերը մահացել են պայթյունից հետո շենքը ճարակած հրդեհի հետեւանքով

 --00—ՄՀ