Քաբուլում ԱՄՆ դեսպանությունը չի կարող անվտանգ ուղևորություն ապահովել մինչ օդանավակայան

 ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News  

օդակայան

Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանությունը չի կարող իր քաղաքացիների համար անվտանգ տեղափոխություն ապահովել մինչեւ Քաբուլի օդանավակայան: Այդ մասն ասված Է օգոստոսի 20-ին Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՄՆ-ի կառավարության կողմից տրամադրվող չվերթերը Քաբուլից թռչում են եւ կմեկնեն մինչեւ տարահանման գործողության ավարտը,- հայտարարել են ԱՄՆ-ի դեսպանությունում:- ԱՄՆ-ի քաղաքացիները (…) պետք Է Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայան ուղեւորության մասին մտածեն, եթե դա անվանգ լինի: ԱՄՆ-ի կառավարությունը չի կարող դեպի օդանավակայան անվտանգ ուղեւորություն ապահովել»: Վերջին պաշտոնական տվյալներով՝ ԱՄՆ-ի իշխանություններն օգոստոսի 14-ից Աֆղանստանից տարահանել են մոտավորապես 9 հազար մարդ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հույս Է հայտնել, որ ամերիկացի զինվորականները կկարողանան իրենց քաղաքացիների տարահանումն ավարտել մինչեւ օգոստոսի 31-ը:

Աֆղանստանում ռազմական գործողություննն ավարտելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունից եւ զրքերի դուրսբերումն սկսվելուց հետո «Թալիբանը» հարձակում Է ծավալել կառավարական ուժերի վրա եւ օգոստոսի 15-ին առանց մարտի մտել Քաբուլ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել Է, որ լքում Է երկիրն՝ արյունահեղություն թույլ չտալու համար: Արեւմտյան երկրները տարահանում են իրենց քաղաքացիներին եւ դեսպանությությունների աշխատակիցներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ԱԹ