Գործարկվելու է Գոմք բնակավայրի շչակը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News 

շչակ

Օգոստոսի 18-ին՝ ժամը 10:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Զառիթափ համայնքի Գոմք բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը:

«Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

--00—ՄՀ