Սահմանապահներ կտեղակայվեն, երբ ադրբեջանական զորքերը լքեն ՀՀ տարածքը. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

Բանակցություններն այս պահին էլ ընթանում են, մենք առաջիկայում բանակցությունների ևս մեկ փուլ ունենք, համոզված եմ, որ այդ առումով էլ մեր դիրքերում մենք ետքայլի տեղ չունենք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը` անդրադառնալով սահմանային իրավիճակին:

«Միանշանակ է, որ ադրբեջանական զորամիավորումները պետք է դուրս գան ՀՀ սուվերեն տարածքից, մենք ոչ մի ջանք ու եռանդ չենք խնայելու՝ դա ապահովելու համար: Ռուսական կողմի հետ կա նման քննարկում, բայց սահմանապահների տեղակայումը կարող է իրականանալ այն պահին, երբ ադրբեջանական զորքերն ամբողջությամբ կլքեն ՀՀ սուվերեն տարածքը»,- ասաց նա:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս