Փաշինյանի պաստառը` ԼՀԿ թեկնածու Գևորգ Գորգիսյանի նկարի տեղում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

ԼՀԿ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված թեկնածու Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որում ԼՀԿ պաստառի վրա իր նկարի փոխարեն փակցված է Փաշինյանի պաստառը:

Լուսանկարին կից` նա գրել է.

«Ատելությանը կա այլընտրանք։
Աներեսությանը կա այլընտրանք։
Լկտիությանը կա այլընտրանք։

Մենք կարող ենք ներել ու համերաշխություն բերել»։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս