Զախարովան «Ryanair»-ի՝ Մինսկում վայրէջքի մասով Արևմուտքի արձագանքը «հիստերիա» է որակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Բելառուսում «Ryanair» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի առնչությամբ միջադեպի մասով Արևմուտքի արձագանքը «հիստերիա» է որակել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Զախարովան հիշեցրել է, որ անցյալում ինքնաթիռների հարկադիր վայրէջքների դեպքեր էլի են եղել, սակայն դրանց առնչությամբ արձագանք չի եղել Արևմուտքի կողմից, և որպես օրինակ՝ մատնանշել Բոլիվիայի նախագահի հետ 2013-ին տեղի ունեցած միջադեպը, որն ԱՄՆ հատուկ ծառայությունների պահանջով ստիպված էր վայրէջք կատարել Վիեննայում, կամ սենատոր Անդրեյ Վավիլովի անձնական ինքնաթիռի հարկադիր վայրէջքը ԱՄՆ պահանջով, ինչպես նաև ռուսական կողմի ինքնաթիռն էր վայրէջքը Թուրքիայում, որից հետո ստուգումներ էին իրականացվել:

«Հիշու՞մ եք ՆԱՏՕ-ի կողմից այս գործողություններին ինչ-որ արձագանք: Ո՛չ, քանի որ նման բան չի եղել... Ահա ընդամենը մի քանի օրինակ:

Իսկ բռնի զավթումների մասին, որոնց մասին նրանք պնդում են առանց դատաքննության կամ հետաքննության, պարզապես հատուկ ծառայությունների նյութերի կամ կատարված սադրանքների հիման վրա, թե ինչպես են երրորդ երկրների քաղաքացիները մի երկրից միանգամայն անօրինական կերպով տեղափոխվում այլ երկրներ․․․ Այս ամենն ընդհանրապես չի հաշվվում, դա նորմ է, օրվա բացարձակ ռեժիմ: Սա է պատկերը: Եվ այս ֆոնին Արևմուտքի մոտ, չգիտես ինչու, հիստերիա է առաջանում: Ինչո՞ւ։ Մենք նորից հասկանում ենք: Քանի որ օրակարգում Բելառուսն է»,- ասել է Զախարովան:

Հիշեցնենք՝ Աթենք-Վիլնյուս երթուղով թռչող ինքնաթիռը Բելառուսի տարածքի մեծ մասեվ անցել էր, մոտեցել Լիտվայի հետ սահմանին, ապա փոխել էր ընթացքը և շարժվել Մինսկի ուղղությամբ: Մինսկի օդանավակայանից հայտնել էին, որ, ըստ օդաչուների, ինքնաթիռն «ականապատված», սակայն ստուգումների ընթացքում լուրը հերքվել է:

Բելառուսական աղբյուրները հայտնել են, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ է հրաման տվել Մինսկում ընդունել «Ryanair» ավիաընկերության ինքնաթիռը, որի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է Բելառուսում ծայրահեղական ճանաչված «NEXTA» թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը:

--00—ԼՄ