«Ես գիտեի, որ մեր տղերքին ծեծել են․ հույս ունեի, որ չեն նկարել...»․ ռազմագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութին` և գրել․

«Ես գիտեի, որ մեր տղերքին ծեծել են, վրաններն են մտել, հույս ունեի, որ չեն նկարել...»։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ` սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:

--00--ԱՀ