Բաքվի բռնապետի քարոզչամեքենան ամբողջ ուժով լծվել է ՀՀ-ի հետ հարցը միայնակ լուծելուն. ռազմագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

ս

Բաքվի բռնապետի քարոզչամեքենան ամբողջ ներուժով լծվել է նրան, որ հասնի այն բանին, որպեսզի ՀՀ-ի հետ հարցը լուծի միայնակ, առանց որևէ միջնորդի։ Այդ մասին գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը․

«Այս ռազմական հանցագործը կարծում է, որ եթե միայն ՀՀ-ի հետ գործ բռնի, ապա կարող է սրտի ուզածը ստանալ, քանի որ, ըստ իրենց քարոզչության Հայաստանը թուլացել է։

Բաքվի բռնապետի քարոզչամեքենան մոռանում է մի պարզ ճշմարտություն, որ հարձակվող կողմը մի քանի անգամ ավել կորուստներ է ունենում, քան պաշտպանվող կողմը, այսինքն մի քանի անգամ ավել է թուլանում։

Ադրբեջանական տիրույթի համացանցի մշտադիտարկումը թույլ է տալիս ենթադրել, որ ի հեճուկս Բաքվի բռնապետի նկրտումների, Ադրբեջանի քաղաքացիների մեծ մասը կրկին պատերազմ չի ուզում, բայց․․․

Բայց վերադառնանք նրան, թե ինչու՞ է միջնորդավորված հանդիպումներում աղ կերած գառ, իսկ երբ ոտքը դնում է իր երկիր, դառնում մատ թափ տվող ու Հայաստանի տարածքները գրավելու կոչերով հանդես եկող։

Իրականում Բաքվի բռնապետը խնդիր ունի իր հասարակության հետ, խնդիր ունի իշխանությունը անհոգ պահելու հետ, դրա համար նա անընդհատ մեզանից կերտում է սպանելու ենթակա թշնամի, դրանով նաև վախեցնելով սեփական հասարակությանը, թե եթե ես չլինեմ, հայերը ձեզ ուտելու են․․․

Մենք պարզապես պետք է կարողանանք իրականությունը շատ ճիշտ ներկայացնել, մենք պետք է կարողանանք նաև կաշառված միջազգային լրագրողներին, կազմակերպություններին, ինչու չէ, նաև պետություններին, փաստերով, իսկ փաստերը շատ շատ են, ցույց տալ, թե ինչ է ուզում Բաքվի բռնապետը։

Իսկ եթե այդ փաստերը կուլիսների հետևում չեն աշխատում, ուրեմն պարզապես պետք է օգտագործվեն տարատեսակ ամբիոները, միջոցառումները և բացահայտ ցուցադրվի միջազգային հանրությանը։

Իրականում տեսանելի են քայլեր, որոնք կատարվում են մեր կողմից, այդ քայլերի համատեքստում են թեկուզ հենց միջազգյաին լրագրողական համայնքին ուղղված կոչը, որով սառույցը շարժվել է։ Պետք է տեմպը ոչ թե պահել, այլ ավելի արագացնել․․»:

--00—ՍՊ