Ցուցակ գլխավորելը կջարդվի ինձ վրա, եթե որոշենք մասնակցել ընտրություններին. Տեր-Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

ՀԱԿ-ի համագումարի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ինքնահարցազրույցի ժանրում պատասխանել է այն հարցին, թե ՀԱԿ-ը մասնակցելո՞ւ է առաջիկա արտահերթ ընտրություններին: Նախքան պատասխանը հնչեցնելը՝ ՀԱԿ-ի համագումարի մասնակիցները դահլիճից պատասխանել են՝ այո՛: Տեր-Պետրոսյանը հավելել է. «Բայց զգուշացնում եմ՝ մի բան եմ ասելու, ավելի ուժեղ ծափ չտաք, դահլիճը կփլվի:

Պատասխան - Ի՞նչ վերաբերվում է Կոնգրեսի՝ ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու վճռին, ապա համագումարումից ընդունում եմ դրա իրավասությունը պատվիրակելու խորհրդի նորընտիր վարչության:

Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին (կարող է փոշմանել, ձեր ծափերը խաբուսիկ են), ապա ինքնստինքյան հասկանալի է, որ Կոնգրեսի ցուցակը գլխավորելու պարտավորությունը ջարդվելու է ինձ վրա»,-ասել է Տեր-Պետրոսյանը, որից հետո համագումարի ներկաները երկար ծափահարել են նրան:

«Դժվար է, բայց մի ճշմարտություն կա. Կենգրեսի ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է թեկուզ միայն այն պատճառով, որ համատարած մթնոլորտում, ինչպես մեկ անգամ արդեն ասել եմ, ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի»,-ամփոփելով ելույթը՝ ասել է ՀՀ առաջին նախագահը, որից հետո ծափողջյունները շարունակվել են:

--00—ԼՄ