Պաշտոններ զբաղեցնողների համար պետք է վերջնաժամկետ սահմանվի 48 կամ 72 ժամը․ Բեքարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

նկար

«Նիկովիդ 18. Ախտորոշում և բուժում» խորագիրը կրող քննարկման ժամանակ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը դիմել է պետական համակարգի աշխատակիցներին՝ նշելով, որ պետք է նրանց համար վերջնաժամկետ ներկայացվի, որ լքեն պաշտոնները:

«Կարծում եմ՝ պետական համակարգի աշխատողների համար, առավել ևս պաշտոն զբաղեցնողների համար պետք է ինչ-որ վերջնաժամկետ սահմանվի և շատ կարճ՝ օրինակ 48 ժամ, 72 ժամ, որ եթե դուք հայտարարությամբ հանդես չեք գալիս և չեք լքում այս դահիճների խմբակը կամ դրանց ծառայելը, ցանկացած հաջորդ իշխանություն, կապ չունի՝ ով կլինի ընդհանրապես իր առաջին՝ հոգու պարտքը, պետք է համարի, որ դուք հանցավոր գործունեության կամ անգործության, էլ չասեմ հայրենիքի դավաճանությանը օժանդակելու հոդվածներով  հայտնվեք դատարաններում: Եթե ձեր սարսափը աշխատավարձ, պարգևավճար գործուղում կորցնելն է, լրատվամիջոցները թող ունենան թեժ գծեր, որ ամեն հայտարարություն անող զանգի և իր տվյալները թողնի, որ վաղը, անարժան լինելով, բայց վերականգման հույս ունենաք»,-ասել է նա:

Կարեն Բեքարյանը նաև առաջարկել է ընտրությունների սպասող քաղաքական ուժերին հավաքվել և որոշել՝ ինչ քայլեր և գործողություններ պիտի անեն հիմա թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում սուբյեկտայնությունը կորցրած Հայաստանի ձայնը բարձրացնելու առումով

--00—ԼՄ