Ունե՞ք իրական կամք և հնարավորություն՝ խելագար Ալիևին կանգնեցնելու. Բեքարյանը՝ ԵԱՀԿ ՄԽ-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Բեքարյան

Քաղաքագետ Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով, որ թորքերը թուրքերի դրդմամբ հարվածում են Հադրութին, Ստեփանակերտին:

«Հարցեր միջազգային գործընկերներին, և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին.

Հասկանո՞ւմ եք, որ անհնար է չպատասխանել:

Պատկերացնո՞ւմ եք պատասխանի ուղղությունները:

Հասկանո՞ւմ եք՝ ո՞ւր է գնում գործընթացը, և ինչե՞ր դեռ կլինեն:

Ունե՞ք իրական կամք և հնարավորություն՝ խելագար Ալիևին կանգնեցնելու:

Հետո էլի պիտի համահարթեցված անատամ տեքստեր արտասանե՞ք:

Դեռ չեք հասկացե՞լ, որ միակ ճանապարհը, որ կյանքեր կխնայի և վերջ կտա այս արհավիրքին` Արցախի անկախության րոպե առաջ ճանաչումն է»։

--00—ԼՄ

Տեսանյութեր