Նիկոլ Փաշինյանը հանցավոր համաձայնության է եկել Գագիկ Ծառուկյանի ու Էդմոն Մարուքյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը կառավարության դիմաց ակցիա է իրականացնում ըննդեմ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման։

Ըստ նրա՝ Փաշինյանն այլևս վարչապետի պաշտոնում մնալու իրավունք չունի։

«Մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարումը, ներկայացել է կառավարության շենք, նշանակումներ է արել, ինչը հանցագործություն է», - այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով՝ Ազգային ժողովում երեկ քննարկվել է վարչապետի ընտրության հարցը, առաջադրվել է մեկ թեկնածու ու պատգամավորները չեն ընտրել նրան վարչապետի պաշտոնում։

«132 պատգամավորներից նա վաստակել է ընդամենը մեկի վստահությունը, այսինքն՝ խորհրդարանը Նիկոլ Փաշինյանին չի ընտրել վարչապետի պաշտոնում, եթե ԱԺ-ն դեմ է, նշանակում է՝ նրա մտքով չպետք է անցնի կառավարության շենք մտնելը։ Այսինքն, մենք այսօր հաստատ չունենք վարչապետ», - ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը։

Էդգար Ղազարյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հանցավոր համաձայնության է եկել Գագիկ Ծառուկյանի ու Էդմոն Մարուքյանի հետ։

«Նրանք ձեռք են բերել հանցավոր համաձայնություն, որ տապալվելու է մայիսի 10-ին 2018 թվականին օրինական, դեմոկրատական ընտրությունների արդյունքում ձևավորված ՀՀ իշխանությունը», - նշեց նա։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս