Վրաստանում 10 օրով դադարեցվում է հանրային տրանսպորտի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News 

Ավտոբուս
Այսօրվանից, մայիսի 3-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ Վրաստանի ամբողջ տարածքով արգելվում է մունիցիպալ տրանսպորտի (մետրո, ավտոբուս, երթուղային տաքսի) աշխատանքը: 

Միջգերատեսչական խորհուրդը համապատասխան որոշումը կայացրել է ապրիլի 26-ին: Տասնօրյա տրանսպորտային արգելքը չի վերաբերում միջքաղաքային երթևեկությանը:

Այսօր Վրաստանում նշում են Զատկին հաջորդող Մեռելոցը: Վաղվանից երկրում կմեկնարկեն ոչ աշխատանքային օրերը մինչև մայիսի 12-ը ներառյալ:

--00—ՄՀ