Երևանում մեկնարկել են COVID-19-ի դեմ պատվաստումները. առանձնացվել են ռիսկի խմբերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

կորոնավիրուս

Երևանում մեկնարկել են COVID-19-ի դեմ պատվաստումները: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից հայտնում են՝ պատվաստման համար առանձնացվել են ռիսկի խմբեր, դրանք են` 65 և բարձր տարիքի անձինք, 18-64 տարեկան քրոնիկ հիվանդները, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները:

Նշենք, որ Հայաստան են ներկրվել 24000 դեղաչափ «AstraZeneca» և 15000 դեղաչափ՝ 7500 անձի համար «Sputnik-V» պատվաստանյութերը: Պատվաստումներն իրականացվում են կամավորության սկզբունքով` ռիսկի խմբերի շրջանում: Ռիսկի խմբերում ընդգրկված 55-ից ցածր տարիքի անձինք կպատվաստվեն «Sputnik-V» պատվաստանյութով, իսկ 55-ից բարձր տարիք ունեցողները՝ «AstraZeneca»-ով:

--00--ԱԹ