Պարտվող Դոնալդ Թրամփը սպառնացել է դիմել Գերագույն դատարան, բայց քննադատվել է. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

ջո

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին նախագահ էին ընտրում եւ առաջին անգամ ընտրությունների հաջորդ օրը դեռ հայտնի չէր, ով է հաղթող թեկնածուն: Պատճառը կորոնավիրուսի համավարակի արդյունքում փոստով ուղարկված միլիոնավոր քվեներն էին, որ դանդաղեցրել են ձայների հաշվարկը:

Պարտվող Դոնալդ Թրամփը սպառնաց դիմել Գերագույն դատարան, որպեսզի թույլ չտա բոլոր քվեները հաշվել, սակայն անմիջապես էլ քննադատությունների տարափի ներքո հայտնվեց: Ջո Բայդենը՝ հայտարարեց, որ իր հաղթանակն ապահովված է, ինչի հիմքում այն փաստն էր, որ 6 տատանվող նահանգներից հինգում, որոնց արդյունքով է որոշվելու հաղթողը, առջեւում էր 77-ամյա նախկին փոխնախագահ Բայդենը:

--00—ԼՄ