Արցախում ախտահանվել են քաղաքացիների մեկուսացման վայրերը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

աին

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Շուշիի շրջանային բաժնի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել մեկուսարան հանդիսացող վայրերում:

Մասնագետները թեստավորման համար նմուշառում են իրականացրել նաև հաստատված դեպքի կոնտակտավորներից:

Առհասարակ ախտահանման աշխատանքները պարբերական բնույթ են կրում և համաճարակաբանների վերահսկողությամբ ու ցուցումներով ընդգրկում են բոլոր շրջաններն ու մայրաքաղաքը:

--00—ԼՄ