ԱԺ ընդդիմադիր պատգամավորները մտել են ՁՊՎ՝ տեսակցելու Սուրեն Պետրոսյանին․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

պ

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքից, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը՝ «Հայաստան» դաշինքից, մտել են Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր (ՁՊՎ), որտեղ պահվում է «Ժողովրդարական համախմբում» կուսակցության ղեկավար, քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը: Այս մասին հյատնում է 24News-ի թղթակիցը դեպքի վայրից։

Հիշեցնենք՝ երեկ Տավուշում ոստիկանության բիրտ ուժի կիրառման և միջամտության հետևանքով բերման են ենթարկվել շուրջ երկու տասնյակ քաղաքացիներ, այդ թվում նաև Սուրեն Պետրոսյանը։ Բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի Սուրեն Պետրոսյանից, որի նկատմամբ 72 ժամ ձերբակալություն է որոշվել։

 

--00—ԱՊ